1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Գազպրոմ Արմենիա»-ն արժանացել է ՌԴ նախագահի ստորագրությամբ պատվոգրի և «Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի հուշամեդալի

«Գազպրոմ Արմենիա»-ն արժանացել է ՌԴ նախագահի ստորագրությամբ պատվոգրի և 
«Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի հուշամեդալի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի անունից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին հանձնել է «1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշամեդալ և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ պատվոգիր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնասպորտային համալիրում մարտի 3-ին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից: 

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բարձր պարգևի է արժանացել քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության և Հայրենական Մեծ պատերազմի վետերանների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցության համար:

Շնորհավորելով Ընկերության աշխատողներին՝ դեսպան Կոպիրկինն ընգծել է, որ այս պարգևը խորհրդանշական է, քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն կարևոր և հանգուցային գործընկեր է դեսպանատան հովանու ներքո կազմակերպվող սոցիալական և մշակութային տարատեսակ միջոցառումների անցկացման հարցում:

«Անցած տարի, որը հոբելյանական էր, «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսավորմամբ դրամական աջակցություն ստացան Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերանները, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում: Դա շատ նշանակալի ծրագիր էր, որը դրական մեծ արձագանք ստացավ: Եվ այս պարգևը այդ նշանակալի աշխատանքի արդյունքն է: Սա կարևոր աշխատանք է, որը ոչ միայն նպաստում է ընկերության վարկանիշի բարձրացմանը, այլ նաև՝ իրական ներդրում է սոցիալական զարգացման առումով, աջակցություն այն մարդկանց, որոնք ապրում են այստեղ»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը:

Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին բարձր գնահատականի համար՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշել է, որ ընկերությունը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը դեսպանության հովանու ներքո իրագործվող նախագծերի շրջանակում:

ՌԴ դեսպանին ներկայացվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված խոշորածավալ ներդումային ծրագրերը, ֆինանսատնտեսական ցուցանիշները, ինչպես նաև համառոտ շնորհանդես Ուսումնասպորտային համալիրի գործունեությանը վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում Հ.Թադևոսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մի շարք աշխատողների հանձնել է «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա.Միլլերի շնորհակալագրերը՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:

Միջոցառման ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը շրջայց են կատարել Ուսումնասպորտային համալիրի տարածքում: Դեսպանին ներկայացվել են դպրոցի և մանկապարտեզի հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև համալիրի կազմում գործող սահադաշտի, լողավազանների և մարզադահլիճների պայմանները: Հյուրերի համար հատուկ կազմակերպվել էր մանկական ներկայացում, որը պատրաստել էին համալիրի սաները:

Շնորհակալություն հայտնելով Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենին կազմակերպված միջոցառման համար՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը նշել է. «Չափազանց հետաքրքիր էր ծանոթանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանը, Ուսումնասպորտային համալիրի աշխատանքին: Սա իմ առաջին այցն է և շատ կարևոր էր տեսնել այս ամենը սեփական աչքերով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]