Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շուռնուխի ավտոճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են

Շուռնուխի ավտոճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտվել են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները, այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,- ասաց Ղուլարյանը։

Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող տներից անցել են Ադրբեջանի հսկողության ներքո: Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թվականի բյուջեի մասին օրենքում՝ լուծելու Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդիրը: Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն ու ճանապարհն առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, և երրորդ փուլով կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ  հիմնելու: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականով՝ կկազմի մոտ 700 մլն դրամ»: Նախատեսվում է 2021-ին Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]