Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները փոփոխող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները 
փոփոխող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 «կողմ», 11 «դեմ», 7 «ձեռնպահ» ձայներ:

Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ լինելու համար սահմանված պահանջ է հանրային ֆինանսների բնագավառի հատվածի փորձը: Առաջարկվում է, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Այսպիսով, եթե անձն ունի ֆինանսական համակարգում 10 տարվա աշխատանքային ստաժ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա կարող է դիտարկվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու:

Գործող կարգավորմամբ՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին. ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է 100-օրյա ժամկետում, իսկ Հաշվեքննիչ պալատի մասին  օրենքով՝ 90-օրյա ժամկետում: Նախագծում առաջարկվող փոփոխությամբ ուղղվել է նաև այս անհամապատասխանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]