Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի շախմատի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի առաջնության 2021 թվականի չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Մանուէլ Պետրոսյանին: Հաղթանակ տոնեց նաև Մամիկոն Ղարիբյանը:
11 հնարավորից հավաքելով 8,5 միավորով Հայաստանի 81-րդ առաջնության չեմպիոն հռչակվեց Հովհաննես Գաբուզյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին Արման Փաշիկայնը և Սամվել Տեր-Սահակյանը:
Գաբուզյանը Հայաստանի չեմպիոն է դարձել 2017 թվականին: