Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։