Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպում են ՀՀ նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպում են ՀՀ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» Ազգային ժողովի դիմաց ժամը 18:00-ին կանցկացնի հանրահավաք, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու շարժման հետագա քայլերը:

Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվեցին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին և գիշերն անցկացրին այնտեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում