1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Իմ քայլը» խմբակցությունը դատապարտում է պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա հարձակման դեպքը

«Իմ քայլը» խմբակցությունը դատապարտում է պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա 
հարձակման դեպքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա հարձակման դեպքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը.

«Նոյեմբերին 9-ի լույս 10-ի գիշերը ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀ կառավարության և Ազգային Ժողովի շենքերում տեղի ունեցած անկարգություններից, և, ըստ էության, ձախողված հեղաշրջման փորձից հետո «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող ընդդիմադիր քաղաքական ուժերը ոչ միայն չդատապարտեցին նման  գործողությունները, այլ իրենց հանրային ելույթներով և գործողություններով շարունակաբար նպաստում են ներքին անկայունությանը։

 Մասնավորապես, ՀՓՇ ղեկավարներն ու անդամներն իրենց ելույթներում ՀՀ քաղաքացիների, պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների հասցեին պարբերաբար հնչեցնում են արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, հայհոյանքներ, ընդհուպ բռնության և ահաբեկչական գործողությունների դրդող կոչեր։ Ընդդիմադիր ճակատից հանդես եկող ուժերի կազմակերպած ակցիաների ընթացքում հավաքի մասնակիցները հարձակվում են իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողների, այլ կարծիք արտահայտող քաղաքացիների վրա, ընդհուպ հարվածում և հայհոյում նրանց։

 Փետրվարի 25-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում վրաններ տեղադրած ՀՓՇ մասնակից անդամներից կազմված  մի խումբ այսօր՝ փետրվարի 26-ի առավոտյան, հարձակում է գործել արցախյան երեք պատերազմի մասնակցած եւ դեռ վերջին պատերազմի վիրավորումից ամբողջովին չապաքինված, 67 ամյա, «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ։

«Իմ քայլը»  խմբակցությունը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորի նկատմամբ ընդդիմադիրների կողմից իրականացված հերթական բռնության դեպքը, ինչպես նաև արձանագրում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հավաքների, անհնազանդության ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավորների, պետական պաշտոնյաների, քաղաքացիների, լրագրողների նկատմամբ արդեն պարբերական բնույթ ստացած հոգեբանական և ֆիզիկական բնույթի հարձակումները նպատակ են հետապնդում քաղաքական գործընթացները տեղափոխել հակասահմանադրական դաշտ, որը հղի է լրջագույն ներքին և արտաքին վտանգներով, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՓՇ շարժման ղեկավարությունը։

«Իմ քայլը»  խմբակցությունը, հավատարիմ լինելով ժողովրդավարության և քաղաքակրթության սկզբունքներին, պատասխանատվություն կրելով պետության կայունության և անվտանգության համար, ընդդիմադիր ուժերին զսպվածության կոչ է անում և հորդորում գործել ՀՀ Սահմանադրության և օրենքների տիրույթում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]