Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայրենիքի փրկության շարժումը» հերքում է իր կապը ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության հետ

«Հայրենիքի փրկության շարժումը» հերքում է իր կապը ԶՈՒ գլխավոր շտաբի 
հայտարարության հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, փետրվարի 26-ին ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ հանրահավաքի մեկնարկը «Հայրենիքի փրկության շարժման» մի քանի ներկայացուցիչներ լրագրողների հետ զրույցում խոսեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Անդրադառնալով Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը` ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, այն որևէ մեկի հետ պայմանավորվածության արդյունք չէ, այլ հստակ պահանջ` ներկայիս քաղաքական իշխանության հրաժարականը:

«Փորձում են վերագրել, թե ,իբր, կա քաղաքական ուժերի հետ գաղտնի պայմանավորվածություն: Չկա նման բան: Բանակը երեկ կանգնեց ժողովրդի պահանջի կողքին և ինքն էլ պահանջեց կառավարության և վարչապետի հրաժարականը»,- ասաց Մինասյանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը չի համարում ռազմական հեղաշրջման փորձ:

«Ինչ է նշանակում ռազմական հեղաշրջում` երբ զորքը մտնում է մայրաքաղաք կամ իշխանությունը վերցնում է կամ փոխանցում է ընդդիմությանը: Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»,-ընդգծեց Մանուկյանը:

Խոսելով Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը չկայանալու մասին` Մանուկյանն ասաց, որ միայն ժողովրդի մեծ ճնշման դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը ստիպված կլինի ընդառաջ գնալ:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն նաև մեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե Ադրբեջանը Հայաստանին հանձնել է բոլոր գերիներին: Մանուկյանն ասաց, որ Ալիևն այդ հարցը օգտագործում է իր քաղաքական նպատակների համար:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նույնպես կարծում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը որևէ կերպ պետք չէ ընկալել որպես աջակցություն Հայրենիքի փրկության շարժմանը կամ որևէ այլ քաղաքական ուժի: «Նրանք խոսել են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ապահովել մեր երկրի անվտանգությունը»,- ասաց Վանեցյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]