Քաղաքականություն

Վարչապետը քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել ակցիաները և քննարկումներ սկսել

2 րոպեի ընթերցում

Վարչապետը քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել ակցիաները և քննարկումներ սկսել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը ավարտվեց Գարեգին Նժդեհի հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմելով իր համակիրներին՝ Փաշինյանը նշեց, որ այսօրվա առաքելությունն իրենք կատարեցին՝ արձանագրելով տասնյակ հազարավոր քաղաքացիների դիրքորոշումը:

«Դիրքորոշումը հետևյալն է՝ հանրապետության նախագահը, կարծում եմ, պետք է ստորագրի գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը պետք է դիմում գրի հեռանալու վերաբերյալ:

Երկրորդ՝ այս պահից մենք մեր ակցիաները դադարեցնում ենք և առաջարկում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես դադարեցնեն: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Հետագա անելիքների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով:

Հիմա ես կգնամ Կառավարություն, մի քանի խորհրդակցություններ կանենք և կկայացնենք անհրաժեշտ որոշումներ: Մեր կարգախոսը հետևյալն է՝ «վերջ թավիշին»: Բոլորը հնարավորությունները ստացան՝ ով օգտագործեց իր հնարավորությունը, օգտագործեց, ով չօգտագործեց, չօգտագործեց՝ պետք է ժողովրդի կամքը կատարվի»,- ընդգծեց Փաշինյանը:

Վերջում նա կոչ արեց կրկին մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի հետևանքով զոհված մեր հայորդիների հիշատակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում