Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում

Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանոնավոր չվերթների վերսկսման մասին հայտնելուց հետո Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է ամենապոպուլյար արտասահմանյան ավիաուղղությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Հայաստան ավիատոմսերի պահանջարկը մեկուկես անգամ գերազանցում է նախորդ երկու ամսվա ցուցանիշը:

Տարվա առաջին կիսամյակի կտրվածքով արդեն վաճառված է դեպի Հայաստան տոմսերի 20 տոկոսը: Ընդ որում, կայքը նշում է, որ Մոսկվայից Երևան միակողմանի տոմսի արժեքը նախորդ տարվա արժեքից կրկնակի ավելացել է 6 160 ռուբլիից դառնալով 13 622 ռուբլի:

Երկրորդ ամենապահանջված ուղղությունը Ղրղզստանն է, իսկ եռյակը եզրափակում է Թուրքիան: Տասնյակի մեջ են նաև Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը և Ուկրաինան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]