Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի խորհրդում խոսել է Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակումների մասին

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի խորհրդում խոսել է Արցախի վրա 
ադրբեջանաթուրքական հարձակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ու թուրքական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը նշել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ:

«Մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը մշտապես վատթարանում է հակամարտությունների ժամանակ: Մենք դրա ականատեսը եղանք Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությամբ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղն ավերվեց»,- հայտարարել է նա:

Ժան Ասելբորնն անդրադարձել է նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Թուրքիայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների փաստին՝ ասելով. «Ժողովրդավարության ոգին ապրում է երկխոսության և գաղափարների քննարկման մեջ: Երբ խոսում է մեկ ձայն, սովորաբար դա լինում է ամենաուժեղի, բռնաճնշումների ձայնը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]