Հայերենն այսուհետ հասանելի կլինի Microsoft Translator ծառայությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ աշխարհում փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Microsoft ընկերությունը հայտարարել է, որ տեքստերի թարգմանություն իրականացնող իր Microsoft Translator ծառայությունն ավելացրել է ևս 9 լեզու՝ այդ թվում և հայերենը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդպիսով Microsoft Translator-ի ծառայություններն արդեն հասանելի են դարձել 83 տարբեր լեզուներով:
Ընկերությունը նշել է, որ ողջ աշխարհում հայերեն խոսում է շուրջ 7 մլն մարդ: