Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, առողջացել է 231 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, առողջացել է 231 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք, առողջացել է 231 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 2872 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 710 201-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 672 դեպք, որոնցից 162 329-ն` առողջացած, 3171-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ:

Այլ պատճառներով մահերի ընդհանուր թիվը 806 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում