Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թբիլիսահայերը ծաղիկներ են խոնարհել Հովհաննես Թումանյանի շիրիմին

Թբիլիսահայերը ծաղիկներ են խոնարհել Հովհաննես Թումանյանի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսահայերը փետրվարի 19-ին այցելել են Մեծաց մեծերի պանթեոն, որտեղ ամփոփված է Հովհաննես Թումանյանին աճյունը և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն են այցելել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ: Ներկաները, որոնց շրջանում էին մտավորականներ, գրողներ, թարգմանիչներ ու լրագրողներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ծաղիկներով զարդարել են մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմները:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ:

«Հայր Սուրբը խոսք ասաց Հովհաննես Թումանյանի և Պանթեոնում հանգչող ազգի մեծերի հիշատակը և ազգային այս կառույցի նկատմամբ հարգանքն ու հպարտությունը պահպանելու պատգամով: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց Մեծ բանաստեղծի հասարակական գործունեությանը, նրա ստեղծագործությունների մշտահմա արդիականությանը, անմահ լոռեցու մարդկային կերպարի անմահությանը, հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրությունը ամրապնդելուն և խորացնելուն ուղղված քայլերին, կարևորեց Հայոց Պանթեոնում հանգչող երևելիների հիշատակը սրբությամբ պահելու և սերունդներին փոխանցելու թբիլիսահայության պարտականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վիրահայոց թեմից նաև հայտնում են, որ Թումանյանի տապանաքարի մոտ ելույթ ունեցողները անդրադարձել են նրա հայրենասիրական, ազգային, ժողովրդական, բարու, գեղեցիկի հաղթանակին նվիրված սրտամոտ ու սրտառուչ ստեղծագործություններին, դրանց արտահայտած գաղափարներին և դաստիարակչական ու միշտ ժամանակակից իմաստնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am