Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ  

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի 
վերաբերյալ

 

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ: 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից՝ տեղեկացնելով, որ  փետրվարի 15-ին երեկոյան տեղի ունեցած դեպքի առթիվ իրենք ստացել են հաղորդագրություն քաղաքացուց, ինչն էլ նյութեր նախապատրաստելու հիմք է հանդիսացել:

Ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 15-ին հանրահավաք էր հրավիրվել Գյումրիի Վարդանանց հրապարակում: Հանրահավաքի  ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, որն էլ դարձել էր ծեծկռտուքի պատճառ։ Հանրահավաքի մասնակիցները, հետևելով վերջինիս, ծեծել էին նրան:

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am