Քաղաքականություն

Ռուսաստանում կկայանա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կկայանա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին, շեշտը դնելով հումանիտար աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանի ապաշրջափակման վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ անդրադարձ կկատարվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում