Հասարակական

«Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամը 3 տարում հոգացել է շուրջ 400 երեխայի բուժման ծախսերը

1 րոպեի ընթերցում

«Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամը 3 տարում հոգացել է շուրջ 400 երեխայի բուժման ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդի բուժման իրականացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

«Հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր տարբեր ուղղություններով՝ լեյկեմիա-լիմֆոմաներ, ոսրկամկանային, սոլիդ ուռուցքներ, նեյրոուռուցքաբանություն և այլն: Աշխատանքային խմբերի դերը նրանում էր, որ մենք կարողացանք 20 հիվանդության գծով բժշկական ուղեցույցներ մշակել»,- նշեց Թամամյանը:

Նրա խոսքով՝ գործունեության շուրջ 3 տարվա ընթացքում հիմնադրամը հոգացել է շուրջ 400 երեխայի և երիտասարդի բուժման ծախսերը: Տրամադրվել է մոտ 700 միլիոն դրամի աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում