Արցախ

Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Արցախում և Հայաստանում գտնվող արցախցիների կարիքները

1 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Արցախում և Հայաստանում գտնվող արցախցիների կարիքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով արցախցիների առջև մի շարք խնդիրներ են ծառացել, որոնք հընթացս լուծվում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` ներկայացնելով Արցախում և Հայաստանում գտնվող արցախցիների կարիքները:

«Հումանիտար կարիքներից առաջինը բնակարանայինն է, հետո սոցիալականը, մանր կենցաղային կարիքներ էլ կան, որոնք որոշ չափով բավարարվել են, որոշ չափով դեռ առկա են, և' Արցախում, և'Հայաստանում: Հաջորդը վերականգնողական բնույթի կարիքներն են, որոնց մեջ և' ֆիզիկական բնույթի վերականգնումն է, և' հոգեբանական վերականգնումը»,- ասաց Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ առկա են նաև զարգացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացման կարիքներ, որոնք ոչ պակաս կարևոր են:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում