Հասարակական

Երևանում գործարկվել է նոր շարժակազմով 38 համարի երթուղին

1 րոպեի ընթերցում

Երևանում գործարկվել է նոր շարժակազմով 38 համարի երթուղին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում գործարկվել է նոր շարժակազմով 38 համարի երթուղին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ»,- գրել է Մարությանը:

Քաղաքապետը հիշեցրել է, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ, շուտով կստեղծվի նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

«Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք և այդ մասին կտեղեկացնենք հանրությանը»,- նշել է քաղաքապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում