Հասարակական

Սոցաջակցություն ստացող սահմանամերձ համայնքների թիվը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի բնակավայրերով

1 րոպեի ընթերցում

Սոցաջակցություն ստացող սահմանամերձ համայնքների թիվը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի բնակավայրերով

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գրավոր ընթացակարգով պատրաստվում էսահմանամերձ համայնքների վերաբերյալորոշում ընդունել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը փետրվարի 11-ի կառավարության նիստում նշեց, որ այն վերաբերում է սոցիալական աջակցություն ստացողսահմանամերձբնակավայրերի ցանկում լրացումներին:

Ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 բնակավայրով: «Ընդհանուր առմամբ, սահմանամերձ բնակավայրերի թիվը կկազմի 77:Տվյալ համայնքների համար սահմանված են հետևյալ աջակցությունները՝ անշարժ գույքի հարկի ամբողջական, կոմունալ վճարների 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ կառավարության ընդհանուր ռազմավարությունը պետք է լինի Հայաստանի շուրջ անվտանգային այնպիսի միջավայրի ձևավորումը, որպեսզի սահմանամերձ համայնք լինելը զարգացման խոչընդոտ չնշանակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում