Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման նախագիծն ԱԺ-ում բուռն քննարկման առիթ դարձավ

Զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման նախագիծն ԱԺ-ում բուռն 
քննարկման առիթ դարձավ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները տարբեր տեսակետներ ունեն վիրավորանքի և զրպարտության համար փոխահատուցման չափը բարձրացնելու՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հորդորեց հաշվի առնել, թե օրենսդրական նախաձեռնությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ. «Եթե դուք ասում եք, որ դատարանները բավարարվում են 50-150 հազար դրամ փոխհատուցման գումարով և հիմք եք ընդունում այդ դատական պրակտիկան, 3 մլն դրամ սարքելու իմաստը ո՞րն է»:

«Իմ քայլից» Լուսինե Բադալյանն էլ, կարևորելով խոսքի ազատությունը զրպարտությունից, վիրավորանքից սահմանազատելը, ասաց. «Երբեմն զրպարտությունը մարդուն շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան 10 միլիոնով, 100 միլիոնով երբևիցե կարող ես փոխհատուցել: Այնպես որ, կարծում եմ, ավելի խելամիտ կլինի մենք քննարկենք ընդհանրապես տուգանքի վերին շեմը հանելը, քան 10 միլիոնից 3 միլիոնի իջեցնելը»:

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն էլ նշեց, թե առաջարկված նախագիծը չի կարող ընդունելի նախագիծ լինել, քանի որ, ըստ Սամսոնյանի,դրա հիմքում չկա ազնվություն, չկա իրական պայքար: «Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում ձեզ՝ ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ, հետո՝ մյուսների նկատմամբ»,- ասաց նա:

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրխանյանն էլ, նշելով, որ կողմ է, որ հարցը պետք է լրջորեն քննարկվի, պետք է լինի քրեական պատասխանատվոթյուն, հարցրեց. «Դուք սա ինչո՞ւ եք հիմա բերել, որվեհտև խնդիրը չոքեց ձեր դո՞ւռը»:

«Իմ քայլից» Բաբկեն Թունյանի կարծիքով՝ Հայաստանում, հատկապես սոցցանցերում, հիմա այդ առումով տիրում է գաղջ մթնոլորտ: «Հատկապես սոցանցերում՝ վիրավորանք, զրպարտություն, վիրավորանքով համեմված զրպարտություն, մանիպուլյացիա: Այդ միջավայրում առողջ խոսքն էլ է կորում, առողջ քննարկումն էլ է կորում: Այս խնդիրը պետք է լուծել: Չգիտեմ, թե այս նախագիծն այդ խնդիրն ինչքանով է լուծելու, բայց, որ մի քայլ առաջ է, հաստատ»,- նշեց նա ու հավելեց՝ կողմ է նախագծին:

«Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանն էլ իրեն համարեց ամենաշատ զրպարտված ու վիրավորված քաղաքական գործիչներից մեկը: «Հիմա այս նախագծով թերթերին դատի են տալու, «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակեն աշխատե՞լ: Այդ «ֆեյքերի ֆաբրիկաներն» ի՞նչ անել»,- ասաց նա ու իշխանությանը մեղադրեց «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ:

Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց Մարուքյանին. «Ես 1.5 ամիս առաջ Ձեր գործընկեր Տարոն Սիմոնյանին հրավիրել եմ, ուղարկել եմ մի Քրեական օրենսգրքում փոփոխության մի նախագիծ, որը նախատեսում է «ֆեյքերի ֆաբրիկաները» քրեականացնել: Չիջաք իմ մակարդակին, չեկաք այդ քննարկմանը»:

Անդրադառնալով իշխանությանը «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ մեղադրելուն՝ նա ասաց. «5 ամիս առաջ ձեր գործընկերը հայտարարում էր, որ շուտով ցուցակները հրապարակելու են: Բա ձեր ասածը եթե զրպարտություն չէ, ապա ի՞նչ է: Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի «ֆեյքերի ֆաբրիկա»:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]