Սպորտ

Գիլոյանն Արտաշատ այցի ընթացքում քննարկել է քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը

4 րոպեի ընթերցում

Գիլոյանն Արտաշատ այցի ընթացքում քննարկել է քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ից: Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ առաջիկա ամիսներին կմեկնարկեն մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման աշխատանքները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանիր հերթին դիտարկում է ներդրումային ծրագրի միջոցով մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները վերանորոգելու ևխաղադաշտումբարձրակարգ խոտածածկ տեղադրելու հարցերը, ինչնայդտեղ ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորություն կտա։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերանորոգման դեպքում ֆեդերացիայի միակ պայմանը լինելու է բուն խոտածածկն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և ընդգծելհնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու կարևորությունը.«Արարատի մարզը սպորտային լուրջ ավանդույթներ ունի, իսկ Արտաշատի մարզադաշտը հաճախ ասոցացվում է հենց աթլետիկայի հետ։ Նպատակաուղղված աշխատանքը ևներդրումներըկնպաստեն ոլորտի զարգացմանը։ՌոբերտԷմմիյանը շուրջ 10 տարի փորձում է իրականություն դարձնել վազքուղուկառուցումը,այժմխնդիրը վերջապես լուծման փուլում է:Եթե արտառոց ոչինչ չպատահի, մինչև մայիս կսկսվի վերանորոգման աշխատանքներիառաջնային փուլը»։

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ռազմիկ Գոլեցյանի օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Այգեզարդ համայնքում գտնվող բացօթյա հրաձգարան (ստենդային): Նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցների շենքային և գույքային պայմաններին, լսել աշխատակիցների բարձրաձայնած խնդիրները և քննարկել դրանք լուծելու ուղիները:«Հնարավոր չէ մեկ օրում վերացնել բոլոր խնդիրները, սակայն հետևողական և սրտացավ աշխատանքի շնորհիվ ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Կ. Գիլոյանը։

Շրջայցի ավարտին նախարարի տեղակալն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ քննարկել է համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, եղածների բարեկարգման հնարավորությունները և մարզում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։ Ռ. Թևոնյանը տեղեկացրել է, որ Լանջազատ համայնքի մարզադպրոցը, որտեղ կան ազատ ոճի ըմբշամարտի և ձյուդոյի խմբակներ, գործում է համայնքային ֆինանսավորմամբ, որը, սակայն, բավարար չէ գործունեությունն ընդլայնելու և առավել արդյունավետ դարձնելու համար: Մարզպետն առաջարկել է հնարավորության դեպքում դիտարկել մարզադպրոցի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործելու հնարավորությունը, ինչին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հարցն անպայման կքննարկվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում