Հասարակական

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թադևոսյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

«Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքներով ԱԺ-ին է առաջարկվում Վճռաբեկ դատարանի նախագահի այն թեկնածուն, որը ստացել է ԲԴԽ անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայները»,- ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորաես կատարող Ստեփան Միքայելյանը՝ նշելով, որ առավելագույն ձայներ ստացած թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում