Սպորտ

Կարեն Խաչանովը Մելբուրնի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

2 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը Մելբուրնի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Great Ocean Road Open-ի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրն քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Խաչանովի մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին Անդերսոն էր: 1 ժամ 20 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթերից հետո 6:3, 7:6 (7:5) հաշվով: Այս կերպ Խաչանովը նախապատրաստվում է Ավստրալիայի բաց առաջնությանը:

Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Սակայն մրցաշարի որակավորման փուլի խաղերը կկայանան Դոհայում:

Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում