Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Ատոմ Ջանջուղազյանը՝ եվրոբոնդերի թողարկման մասին

Հայաստանը գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Ատոմ Ջանջուղազյանը՝ 
եվրոբոնդերի թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 750 մլն դոլարի եվրոբոնդ 2021 թվականին թողարկել է ոչ թե պահի գնահատման արդյունքում, այլ դա եղել է մինչև այժմ վարված համապարփակ քաղաքականության գնահատականը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը: Բայց սա պատմության մի մասն է, բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում նաև հարաբերական ցուցանիշները. համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունն է, այս դեպքում, բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը հանդիսանում տնտեսության համար», - ասաց նախարարը։

Ջանջուղազյանի խոսքով՝ առայժմ Հայաստանը, առնվազն մինչև 2019 թվականը, հիմնականում գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]