Հասարակական

ՌԴ-ի հետ չվերթների վերսկսման առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի հետ չվերթների վերսկսման առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ ու պատասխանել նրանց տարբեր հարցերի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետը մտել է խանութներից մեկը և հետաքրքրվել առևտրի հետ կապված խնդիրներից: Խանութի վաճառողը նշել է, որ վերջին շրջանում առևտուրը նվազել է մոտ 20 տոկոսով:

«Երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել: Հիմա շատ մարդ կա, որ Ռուսաստանում աշխատում են և նրանք մեկ տարի է չեն եկել: Հիմա մտածում ենք, որ այդ կանոնավոր չվերթները բացվեն, կսկսեն գալ ու գումար կծախսեն»,- ասել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում