Ռազմական

Ադրբեջանը մինչ օրս ապացույցներ չի ներկայացրել. Սուրեն Պապիկյանը՝ սահմանին կրակոցների վերաբերյալ Բաքվի մեղադրանքների մասին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը մինչ օրս ապացույցներ չի ներկայացրել. Սուրեն Պապիկյանը՝ սահմանին կրակոցների վերաբերյալ Բաքվի մեղադրանքների մասին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին պարբերաբար տարածվող կեղծ տեղեկություններին, թե հայկական զինված ուժերը իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմն ապացույցներ չի ներկայացնում, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները կեղծ են, Սուրեն Պապիկյանը նշեց. 

«Քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Իսկ մենք չեղած բանի ի՞նչն ապացուցենք»։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին պարբերաբար կեղծ տեղեկություններ է տարածում, թե հայկական զինված ուժերը իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է կրակելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող բոլոր մեղադրանքները։ Մարտի 17-ին Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը հերքել էին նաև Հայաստանում Եվրամիության դիտորդները՝ հայտարարելով, որ մարտի 16-ին և 17-ին պարեկություն են իրականացրել սահմանի տարբեր հատվածներում, արձանագրել են, որ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ հանգիստ և հանդարտ, արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում