Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության 
համագործակցության բաժնի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոյին և միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարի տեղակալը, ողջունելով գործընկերներին, շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համատեքստում։

Գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների հասցեագրման, շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման նպատակով ԵՄ աջակցությամբ իրականացվում են մի շարք ազգային և տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր։

Կողմերը մասնավորապես անդրադարձել են՝

«ԵՄ-ն Սևանի համար» ծրագրին, որի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունները, բարելավել էկոհամակարգի բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման կարողությունները, ինչպես նաև՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

ԵՄ «Ջրային նախաձեռնություն+» ծրագրին, որն ուղղված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի մշակման և իրականացման մարտահրավերների հաղթահարմանը։ ՀՀ կառավարությունն այս ծրագրի օժանդակությամբ Սևանա լճի ավազանի համար մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը, որի նպատակն է երկարաժամկետ կտրվածքով ջրային ռեսուրսների կառավարման կառուցվածքավորումն ու բարելավումը ավազանային մակարդակում։

«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրին, որի նպատակն է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի բնական կապիտալի պահպանության և տնտեսական աճը խթանելու գործում կանաչ աճին նպաստող հնարավորությունների բացահայտմանը, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմների կիրառմանը՝ արդյունքում զարգացնելով կանաչ էկոնոմիկան։

Քննարկվել են նաև 2019թ․ հունիսից Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի՝  «Շրջակա միջավայր և Կլիմայի փոփոխություն» գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել ԵՄ-TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում տեղի ունեցած սեմինար-քննարկումներին և Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ԵՄ-Թվինինգ տեխնիկական աջակցության գործիքի շրջանակներում «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների վերանայման գործընթացին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախարարությունը հետաքրքրված է նաև ԵՄ «կանաչ գործարքի» կիրարկման գործընթացին ՀՀ ներգրավման հնարավորությամբ։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը փաստել են, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]