Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սոմալիում ականակոծել են նստավայրը, որտեղ եղել է նախագահը

Սոմալիում ականակոծել են նստավայրը, որտեղ եղել է նախագահը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի լույս 2-ի գիշերն ականանետով արձակված ինն արկ Է պայթել Դուսամարեբ քաղաքի կառավարական նստավայրի տարածքում, երբ այնտեղ Է եղել Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը: Այդ մասին հայտնել Է Somali Guardian նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, նշել Է պորտալը:

Իշխանությունները գնդակոծման մեջ կասկածում են «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության իսլամիստներին:

Սոմալիի նախագահը Դուսամարեբ Է ժամանել փետրվարի 1-ին երկրում կայանալիք նախագահական եւ ընդհանուր ընտրությունների առիթով հինգ տարածաշրջանային առաջնորդների հետ բանակցություններ վարելու համար: Պետության ղեկավարի լիազորությունների ժամկետն ավարտվում Է փետվրարի 8-ին, սակայն նախագահական ընտրությունների ժամկետն առաջատար քաղաքական ուժերի հետ առայժմ համաձայնեցված չԷ պահպանվող տարաձայնությունների պատճառով: Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդն ինքը հասկանալ Է տվել, որ կառաջադրի իր թեկնածությունը վերընտրման համար:

Ընտրությունների առնչությամբ հիմնական նիստը նշանակված Է փետրվարի 2-ին, հաղորդում Է պորտալը: Դուսամարեբում, որը գտնվում Է երկրի մայրաքաղաք Մոգադիշոյից 400 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք, կառավարական նստավայրի շուրջն ուժեղացված Է պահպանությունը: Բանակային կարգախմբերը պարեկումեն քաղաքում: Փետրվարի 2-ի առավոտյան Դուսամարեբի օդանավակայանի մերձակայքում հուժկու պայթյուն Է տեղի ունեցել: Somali Guardian-ը նշում Է, որ մահափորձ Է կատարվել Սոմալիի ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալի դեմ: Նրա վիճակի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am