Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ֆիզուլիի ուղղությունից փրկարարները հայտնաբերել են 9-ը զինծառայողի աճյուն

Ֆիզուլիի ուղղությունից փրկարարները հայտնաբերել են 9-ը զինծառայողի աճյուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների հատվածներում իրականացված  որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են 9 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Առայսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1354 աճյուն:  Փետրվարի 1-ին որոնումներն իրականացվում են Հադրութի շրջանում»,-մանրամասնեց Թադևոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am