1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի 125, առողջացման 205 և մահվան 9 դեպք

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի 125, առողջացման 205 և մահվան 9 դեպք

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 հազ. 26 դեպք, որոնցից 157 հազ. 519-ն` առողջացման, 3 հազ. 80-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5հազ. 658 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 648 հազ. 520 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, հունվարի 30-ին կատարվել է 1 հազ. 957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Գրանցվել է  առողջացման 205 և մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 769 է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]