Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները պայմանավորվել են ստեղծել փորձագիտական ենթախմբեր

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները պայմանավորվել են 
ստեղծել փորձագիտական ենթախմբեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում դիտարկվել են համատեղ աշխատանքի հիմնական ոլորտները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի իրագործումից:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը.
- երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների համար,
- փոխադրումներն ապահովելու հարցերի, այդ թվում` անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ տեսակների համար։
Կողմերը պայմանավորվել են փորձագիտական ենթախմբերի կազմավորումն ավարտել մինչև 2021 թվականի փետրվարի 2-ը, իսկ դրանց առաջին հանդիպումներն անցկացնել մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը:
Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով:
Մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]