Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է հայ ռազմագերիների հայրենադարձման առաջնահերթությունը

Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է հայ ռազմագերիների 
հայրենադարձման առաջնահերթությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ի շարունակումը նախկինում ունեցած շփումների՝ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացման ընթացքի շուրջ: Հայտարարությամբ ամրագրված հումանիտար հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը Հայաստանի համար»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարար Այվազյանը շեշտել է, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման խթանման համար: 

Նախարարներ Այվազյանը և Լավրովը մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am