Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարածաշրջանային համագործակցություն, տնտեսական սիներգիայի ստեղծում. Զարիֆն ամփոփել է Լավրովի հետ հանդիպումը

Տարածաշրջանային համագործակցություն, տնտեսական սիներգիայի ստեղծում. 
Զարիֆն ամփոփել է Լավրովի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները կվերածվեն փոխգործակցության և համագործակցության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարիֆն այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին:

«Ցանկանում եմ շնորհավորել նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությանը մեր տարածաշրջանում այն ճգնաժամին վերջ դնելու համար, որը հանգեցրել է զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության մահվան: Եվ մենք այսօր մտնում ենք մի նոր շրջան, որտեղ մենք հույս ունենք, որ տարաձայնությունները կվերածվեն համագործակցության և փոխգործակցության: Եվ մենք կարող ենք, հիմնելով տարածաշրջանային համագործակցության վրա, շարժվել դեպի սիներգիայի ստեղծում և գտնել այն ուղիները, որոնք փակվեցին տասնամյակներ, բացել այդ ուղիները, որպեսզի դրանք հանգեցնեն այս ողջ տարածաշրջանի տնտեսական առաջընթացին»,- ասաց Զարիֆը:

Նրա խոսքով` տնտեսական սիներգիան հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության լավագույն երաշխիքը:

«Դուք գիտեք, որ ես իրականացնում եմ տարածաշրջանային շրջագայություններ, այցելում եմ մեր բոլոր հարևան երկրներ՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, և ես այդ թեմայով խոսել եմ իմ գործընկերների հետ: Շատ լավ բանակցություններ են եղել»,- եզրափակեց Զարիֆը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am