Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

«Տամբով» ֆուտբոլային ակումբը հնարավոր է կլուծարվի

«Տամբով» ֆուտբոլային ակումբը հնարավոր է կլուծարվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Տամբով» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ներկայացուցիչ, կարող է լուծարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: «Տամբով»-ի ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Օլեգ Կոնովալովը հայտարարել է, որ թիմը 99 տոկոսով կդադարեցնի գործունեությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել հայկական ակումբ: Կարապետյանը մոտ ապագայում «Տամբով»-ից կտեղափոխվի Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմ` «Արարատ-Արմենիա»: Տեղափոխության հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:

Ընթացիկ մրցաշրջանում «Տամբով»-ի կազմում Կարապետյանը մասնակցել է 16 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:

«Տամբով»-ում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am