Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախարարը պարզաբանեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում առկա ԴՆԹ նույնականացման սարքի չկիրառվելու պատճառը

Նախարարը պարզաբանեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում առկա ԴՆԹ 
նույնականացման սարքի չկիրառվելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, թե ինչու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն) առկա ԴՆԹ նույնականացման սարքը չի օգտագործվել՝ զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը արագացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ ըստ համացանցում տարածված լուրերի՝ ՁԻԱՀ-իկախարգելման կենտրոնն ունի ԴՆԹ նույնականացման սարք, որը չի օգտագործվել: Նա հետաքրքրվեց, թե ինչու չի օգտագործվել այդ սարքը և ինչու են դանդաղում ԴՆԹ հետազոտությունները:

Ավանեսյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորը իրավացի է, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, որը ներկայում կոչվում է Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ազգային կենտրոն, առկա է եղել այս սարքը: «Սակայն եղել է միայն մեկ ապարատը: Դրա տեխնիկական հագեցվածությունը, ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել նման անալիզներ իրականացնելու համար: Դրա համար մենք ձեռնամուխ ենք եղել՝ լրացուցիչ սարք գնելու և պատշաճ կերպով անցկացնելու բոլոր հետազոտությունները»-ասաց նախարարն ու հավելեց, որ սարքն այս նպատակով  օգտագործելու համար պիտանի չի եղել:

Ավանեսյանը  հիշեցրեց նաև, որ հունվարի 11-ից արդեն իսկ նախարարության կողմից գնված երկրորդ ԴՆԹ սարքը ձեռք է բերվել իր բոլոր պարագաներով: «Եվ գործընթացը կրկնակի անգամ ավելի արագացել է, թողունակությունը բարձրացել է»,-ասաց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am