Հասարակական

Մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը կլուծվի

1 րոպեի ընթերցում

Մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը կլուծվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասինև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայներով:

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում էր լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերին կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը, և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկաների»:

Օրինագծով առաջարկում էր այդ «շուկաները» տեղափոխել այլ վայրեր, որոնք նախատեսված կլինեն համայնքի կամ տնտեսավարող սուբյեկտների կողմից, կհամապատասխանեն օրինագծի չափանիշներին, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում