Սպորտ

ՕԽ-ում երկրպագուների մասնակցության հարցը վերջնականապես կոշորվի առաջիկա ամիսներին

1 րոպեի ընթերցում

ՕԽ-ում երկրպագուների մասնակցության հարցը վերջնականապես կոշորվի առաջիկա ամիսներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Տոկիո -2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորիի խոսքով, աշխարհում մտահոգիչ է կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը:Ճապոնիայի մայրաքաղաքում տարեսկզբին արտակարգ դրություն էր հայտարարվել վարակվածների թվի աճը զսպելու համար:Ծագող արևի երկրի սպորտային իշխանությունները առայժմ սպասում են համավարակի իրավիճակի բարելավմանը:Եվ դրանից հետո միայն, փետրվար - մարտ ընկած ժամանակահատվածում դժվարին որոշում պետք է կայացնել , թե ինչ ձևաչափով է անցկացվելու մարզահանդեսը:

Օլիմպիական ավանի ղեկավար Սաբուրո Կավաբուչին կարծում է, որ առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի ճաշ եփել առանց համեմունքի:

Այնուամենայնիվ, երկրում իրավիճակի վատթարացման պատճառով ծրագրերը կարող են փոխվել, եթե միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի մարզական իշխանությունները նոր ելք չգտնեն:Խնդրի մասնակի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել մարզիկների և պատվիրակությունների անդամների պարտադիր պատվաստումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում