Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրվող նախագիծը

Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը 
թույլատրվող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գիտական նպատակներով թույլատրել թմրամիջոցների օգտագործումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նախագիծը փորձում է թմրամիջոցների ստեղծումից մինչև դրանց օգտագործման ողջ շղթայի ընթացքում սահմանել հավասար, խիստ վերահսկման, լիցենզավորման պահանջ: Շղթայի մի շարք հատվածների մասով լիցենզավորման պահանջը առկա էր,գործում է:Սակայն ունեինք բաց՝ դրանց գիտահետազոտական և փորձագիտական գործունեության ընթացքում օգտագործման ընթացքում՝ լիցենզավորման պահանջի»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց՝ նախագիծը կնպաստի ոլորտում վերահսկողության ամրապնդմանը, թմրամիջոցների օգտագործման ողջ շղթան կդարձնի առավել թափանցիկ, վերահսկվող, խիստ կարգավորվող:

Այսպիսով` սահմանվում է, որ արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1, 31.2 եւ 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը՝ նաև թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am