Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հոգեբուժական միջամտության համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը նախատեսվում է դարձնել առաջնային

Հոգեբուժական միջամտության համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը 
նախատեսվում է դարձնել առաջնային

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ամրագրվում է,  որ 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունը առաջնային է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ նախագիծը բավական կարևոր քայլ է՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների, և նրանց լավագույն շահը հաշվի առնելով լսելի դարձնելուն:

«Համաձայն օրենքի նախագծի՝16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը տրվում է նրա կողմից, եթե առկա է երեք պայման. առաջին՝ բժիշկ-հոգեբույժի կարծիքով, 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, երկրորդ՝ այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, երրորդ՝ կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը»,-ասաց Ավանեսյանը:

16 տարին չլրացած երեխաների իրազեկված համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցչի կողմից, բայց ամրագրվել է նրանց կարծիքը լսելու և ամրագրելու պարտականությունը, ինչը հնարավորություն կընձեռի նրա իրավունքների պաշտպանության ընթացքում ֆիքսել նրա կարծիքը երեխայի լավագույն շահերից ելնելով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am