Գագիկ Իսախանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Իսախանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝Գագիկ Իսախանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»։