Արցախ

Երևանից Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն առաջիկայում ևս կշարունակեն գործել

2 րոպեի ընթերցում

Երևանից Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն առաջիկայում ևս կշարունակեն գործել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները կշարունակեն գործել այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը:

«Հայստանի համապատասխան կառույցների հետ պայմանավորվածությունները կան, անվճար ավտոբուսները kշարունակեն գործել: Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից ուղևորափոխադրումներն իրականացվում են ու կիրականացվեն այնքան, որքան դրա կարիքը լինի»,- ասաց Միքայել Վիրաբյանը:

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգողը նկատեց, որ պատերազմը դադարելուց հետո՝ սկզբնական շրջանում Արցախ մեկնող ավտոբուսների թիվը մեծ էր: Եղել են օրեր, որ Երևանից մեկ օրում 25-ից ավելի ավտոմբուսներ են անվճար տեղափոխել արցախցիներին: Այսօր համեմատաբար քիչ են: Նման ավտոբուսներ են աշխատել նաև Հայաստանի տարբեր մարզերի մարզկենտրոններում ևս: Միքայել Վիարբյանը նշեց, որ այսօր նույնպես, եթե պետք լինի, մյուս մարզերի մարզկենտրոններից անվճար ուղևորափոխդրումներ կկազմակերպվեն: Մարզկենտրոններում այդ նպատակի համար դեռ կան հերթապահ ավտոբուսներ:

2020 թվականի նոյեմբերից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանից Ստեփանակերտ են ուղևորվում մարդատար ավտոբուսներ: Արցախ են վերադառնում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանած արցախցիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում