Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդես կգա մշակութային մի շարք ծրագրերով

Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդես կգա մշակութային մի շարք ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական մշակութային կապերն ամրապնդելու, զարգացնելու նպատակով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը 2021-ին մի շարք ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ կկազմակերպի: Գաղափարները կյանքի կոչելու համար դեսպանատունը կհամագործակցի Հայաստանի մշակութային կառույցների հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային ասաց, որ հունվարին է ստանձնել իր պարտականությունները, բայց հասցրել է որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել:

«Հայաստանի նկարիչների միության հետ համագործակցության շրջանակում պատրաստվում ենք խոշոր ցուցահանդես կազմակերպել «Իրանը իմ աչքերով» խորագրով: Ցուցահանդեսին հայ արվեստագետները մեր երկիրը կպատկերեն իրենց ընկալմամբ: Հուսանք՝ ցուցահանդեսը հաջող ընթացք կունենա և շարունակական կլինի: Հաղթողներն էլ կմեկնեն Իրան»,-նշեց դեսպանատան մշակութային կցորդը:

Նա ընդգծեց, որ համաձայնություն են ձեռք բերել նաև Արևելագիտության ինստիտուտի հետ, առաջարկներով այցելել է մի քանի թանգարան: Նախատեսվում են ազգային հագուստին, ծեսերին, երաժշտությանը և մշակույթի այլ ոլորտներին վերաբերող միջոցառումներ իրականացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]