Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են  հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին

Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են  հայտնաբերվել. սահմանվել 
է մասնակի կարանտին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կատարված թեստավորումների արդյունքում՝ հունվարի 15-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսի օջախ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից   հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք՝ Նորագյուղ և Հովսեփավան համայնքների բնակիչների մոտ: Նշված համայնքներում սահմանվել է  մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել համայնքների հաստատված օջախներում, այդ թվում ուսումնական հաստատություններում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2174 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Կատարվել է 18 հազար 184 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել մասնագետների ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am