Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գեւորգ Էմինի հուշարձանի կատվի քանդակը գողանալու դեպքի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ հունվարի 14-ի գիշերը գողացել են Երեւանի Սիրահարների այգում տեղադրված բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի մաս կազմող կատվի քանդակը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: