Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ-ում գնաճը գտնվում է թիրախային մակարդակում, չի գերազանցելու 2-2.5 տոկոսը. Վահան Քերոբյան

ՀՀ-ում գնաճը գտնվում է թիրախային մակարդակում, չի գերազանցելու 2-2.5 տոկոսը. 
Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գնաճը գտնվում է թիրախային մակարդակում, այսինքն՝ չի գերազանցելու 2-2.5 տոկոսը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում գների բարձրացմանը: Նախարարը նշեց, որ դեկտեմբերի ցուցանիշն առաջիկայում:

«Այսինքն՝ շատ թիրախային է ու էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանն էականորեն ավելի մեծ գնաճ ունեն: Մերը, ի պատիվ Կենտրոնական բանկի, գտնվում է շատ մեղմ վիճակում: Հիմա, եթե կոնկրետ ապրանքների վերաբերյալ խոսենք, ինչ-որ մի ապրանքի թանկանալը փոխհատուցվում է այլ ապրանքի էժանանալով: Միջազգային շուկաներում որոշ ապրանքների գներ կտրուկ բարձրացել են ու այստեղ Հայաստանը չի կարող իր սեփական քաղաքականությունը մշակել, որ աշխարհում գները նվազեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am