Արցախ է վերադարձել ավելի քան 48 հազար բնակիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 146 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 48 հազար 840 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
ՌուսաստանիԴաշնությաննախագահի2020թվականինոյեմբերի10-իհրամանագրովԼեռնայինՂարաբաղումտեղակայվելէռուսաստանյանխաղաղապահներիզորակազմը:ԶորակազմիհիմքըկազմումէԿենտրոնականռազմականօկրուգի15-րդառանձինմոտոհրաձգայինբրիգադը:Խաղաղապահներիհրամանատարնէգեներալ-լեյտենանտՌուստամՄուրադովը: