Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք, առողջացել է 729 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք, առողջացել է 729 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք, առողջացել է729 քաղաքացի, մահացել՝ 10-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 1885 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 611815-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8393 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 707 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-իորոշմանհամաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում