Հասարակական

Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակը, որի ստորագրումը նախատեսվում է Մոսկվայում Հայաստանի վարչապետի և Ադրեջանի նախագահի հանդիպման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարը մամուլում տարածվող տեղեկությունները հերքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- գրել է Բադասյանը։

Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ արդարադատության նախարարությունում մուտք է արվել պայմանագրի նախագիծը, որը նախատեսվում է ստորագրել Մոսկվայում: Տարածված տեղեկատվության համաձայն՝ պայմանագրի նախագիծը ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում