Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկ օրում Արցախ է վերադարձել 178 արցախցի

Մեկ օրում Արցախ է վերադարձել 178 արցախցի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 178 արցախցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսներն ուղեկցել են ռուս խաղաղապահները և ռազմական ոստիկանությունը: Ռուսաստանի խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Դիտակետերում իրականացվում է նաև շուրջօրյա դիտարկում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 47 հազար 653 արցախցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]